Աշխարհի ամենամեծ էլեկտրական լաստանավերը կթողարկվեն Շվեդիայում
Մինչև 2030 թվականը Շվեդիան կկառուցի աշխարհում ամենամեծ էլեկտրական լաստանավերից երկուսը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Europulse-ին:
Ըստ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության տվյալների՝ նավերը ԵՄ -ում արտանետում են ջերմոցային գազերի 13,5 տոկոսը: Հետևաբար, երկրներն ակտիվորեն աշխատում են ջրային տրանսպորտը էկոլոգիապես մաքուր դարձնելու ուղղությամբ:
Ժամանակակից էլեկտրական լաստանավերը լիցքավորվելու են հատուկ շարժական մարտկոցներից էներգիայով: Փոխել դրանք կարելի է հենց նավահանգիստներում։
Նախատեսվում է, որ նավերը կտեղափոխվեն Շվեդիան և Դանիան կապող Գյոթենբուրգ-Ֆրեդերիկշավն երթուղով: Լաստանավերի երկարությունը կլինի 215 մետր. Միևնույն ժամանակ նրանք կկարողանան տեղափոխել 1200 ուղևոր և 700 ավտոմեքենա:
Նախատեսվում է, որ նավերը կտեղափոխվեն Շվեդիան և Դանիան կապող Գյոթենբուրգ-Ֆրեդերիկշավն երթուղով: Լաստանավերի երկարությունը կլինի 215 մետր,միևնույն ժամանակ նրանք կկարողանան տեղափոխել 1200 ուղևոր և 700 ավտոմեքենա: