ԱՄՆ պատվիրակությունը Դոհայում կհանդիպի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 9-10-ին ԱՄՆ պատվիրակությունը Դոհայում կհանդիպի «Թալիբան» արմատական շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ կողմերի միջև այս հանդիպումը կլինի առաջինը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: ԱՄՆ պաշտոնյաները, ըստ Reuters-ի, կփորձեն ճնշում գործադրել թալիբների վրա, որպեսզի ապահովվեն ԱՄՆ-ի և Աֆղանստանում մնացած մյուս երկրների քաղաքացիների անվտանգ տարհանումը, ինչպես նաև թալիբների կողմից պահվող ամերիկացիների ազատ արձակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան