Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից արցախցու սպանության փաստով քրեական գործ է հարուցվել
Մարտակերտի շրջանում Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից արցախցու սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
ԱՀիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձըՄարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Արման Աբովյան. Հասկանու՞մ եք, ինչ է կատարվում
- Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության մասին. Հանգամանքները պարզ կլինեն ավելի ուշ
- Մարտակերտում ադրբեջանցու դիպուկահարի կրակոցից քաղաքացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան