Թուրքիայում լրտեսության համար ձերբակալվել է ռուսական անձնագրով վեց քաղաքացի
Թուրքիայում լրտեսության կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է CNN Türk-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Ըստ հեռուստաընկերության՝ հատուկ գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլում և Անթալիայում: Կասկածյալները ենթադրաբար հարձակում են ծրագրել օտարերկրացիների վրա և փորձել են գաղտնի տեղեկատվություն ստանալ: Նրանք Թուրքիա մտնելուց անմիջապես հետո հսկողության տակ են եղել: Խուզարկության ընթացքում նրանց մոտ հայտնաբերել են զենք, էլեկտրոնային կրիչներում՝ փաստաթղթեր և ռուսական անձնագրեր, ասվում է հաղորդագրությունում:
Ըատ հեռուստաալիքի՝ առայժմ պարզ չէ, թե այդ անձնագրերն իսկական են, թե կեղծ:
«ՌԻԱ նովոստի»-ին այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացել թուրքական իրավապահ մարմիններից:
Վերջերս թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Անկարայում ձերբակալվել է «Իսլամական պետության» զինյալ, որը Ռուսաստանի քաղաքացիություն ուներ: Նրա անունը չի հրապարակվում, միայն նրա անվան Ա. Ռ. սկզբնատառերն էին նշվում: ԶԼՄ-ների տվյալներով, տղամարդը հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր տեղեկագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան