«Հրապարակ». «Հայաստան» դաշինքը յոթերորդ անգամ կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերը գրում է.
«Երեքշաբթի «Հայաստան» դաշինքը կրկին ծանր մարտեր կմղի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար։ Դաշինքը յոթերորդ անգամ կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը և կփորձի նվաճել այդ «ռազմավարական նշանակության բարձունքը»։ Կասկած չկա, որ իշխանությունն ամեն ինչ անելու է այն անառիկ պահելու համար, քանի որ երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ ՔՊ-ի թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ չեն ընտրելու նրան, քանի որ Ղազինյանը բանակում չի ծառայել։
Քանի դեռ ԱԺ կանոնակարգ օրենքը չեն փոխել և չեն սահմանափակել անընդհատ նույն թեկնածուին առաջադրելու հնարավորությունը, «Հայաստան» դաշինքը կարող է անսահմանափակ անգամներ առաջարկել նույն թեկնածուին: Բայց կարող է նաև փոխել: Դաշինքի մեր աղբյուրներն ասացին, որ չեն փոխելու: Այլ թեկնածու չկա՞, թե՞ սկզբունքի հարց է։ «Նման հարց ընդհանրապես չենք քննարկել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան