Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութից գնել է յոթ բանկա մեղր
Վրաստանի Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին հաստատել է, որ Միխեիլ Սաակաշվիլին սկսել է մեղր և բնական հյութ ընդունել: Տեղեկությունը տարածել է հատուկ քրեակատարողական ծառայությունը, գրում է 1tv.ge-ն։
Գերատեսչության տվյալներով, Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութում գնել է յոթ բանկա մեղր:
«Երկուշաբթի պատրաստվել է անձնական քարտը: Նրան հասանելի էր տարբեր ապրանքներ, այդ թվում`բնական հյութեր, մեղր և պատվերը հաստատելուց հետո, որքանով ես տեղյակ եմ, նա արդեն ստացել է մի քանի բանկա մեղր:
Բացի այդ, մի քանի լիտր բնական հյութ: Նա սկսել է ընդունել սննդամթերք, այդ թվում՝ մեղր և բնական հյութ, ինչը փաստորեն ցույց է տալիս, որ նրա մարմինը հյուծվելու վտանգի առջև չէ», – ասել է Նիկա Ցխվարաշվիլին:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ութերորդ օրն է՝ բանտում է:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է անում հարգել Սաակաշվիլիի իրավունքները
- Վրաստանում ի աջակցություն Սաակաշվիլիի ցույց է ընթանում
- Սաակաշվիլին Վրաստանի սահմանը հատել է կանաչի տեղափոխող ավտոմեքենայի բեռնախցում
- Վրաստանը մտադիր չէ Սաակաշվիլիին փոխանցել Ուկրաինային
- Պեսկով. Կրեմլին չի հետաքրքրում Սաակաշվիլիի ճակատագիրը
- Վրաստանի դատախազությունը հայտնել է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան