Վրաստանում COVID-19-ի 2 844 նոր դեպք է հաստատվել
Հոկտեմբերի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 844 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, գրում է Jnews.ge-ն։
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 814 մարդ, մահացել է 29 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 631 563, այստեղից ապաքինվել է 598 468 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 221:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 042 փորձարկում, այդ թվում 23 889-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 153-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.48% է, վերջին 14 օրվանը՝ 5,94%, վերջին 7 օրվանը՝ 7,01%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 862 753 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9 457 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 67 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 203 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 667 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին