Օրենբուրգի մարզում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 26-ի
Օրենբուրգի մարզում ալկոհոլով թունավորվելուց հետո 54 մարդ է հոսպիտալացվել, նրանցից 26-ը մահացել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով առողջապահության նախարարության տարածաշրջանային վարչությանը:
«Մահացությունների թվի աճը տեղի է ունեցել նրանց շրջանում, որոնք ծանր վիճակում էին տեղափոխվել հիվանդանոցներ և արդեն կոմայի մեջ էին: Այս պահին մահացել է 26 մարդ, 28-ը ողջ են»,-ասել են նախարարությունից:
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ Օրենբուրգի մարզի մի քանի բնակավայրերում կեղծված ալկոհոլային խմիչքով զանգվածային թունավորման մասին: Ըստ նախնական վարկածի՝ ալկոհոլը վաճառվել է Վոկզալնոե մայրուղու փողոցի երկայնքով տեղակայված Օրսկ քաղաքի առևտրի բազայից: Այնտեղ կա պահեստ, որտեղ խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են 0.5 լ տարողունակությամբ 1279 ապակե և պոլիէթինելային շշեր, որոնք պարունակել են անհայտ ծագման սպիրտ: Բոլոր տարաների վրայից բացակայել է անհրաժեշտ մակնշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները