Գիտնականները հայտնել են մթերքի մասին, որը բարելավում է աղիների աշխատանքը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել և հայտնաբերել մի մթերք, որի ամենօրյա օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը և նորմալացնում աղիների աշխատանքը: «Nihon Keizai» ճապոնական պարբերականի հոդվածի բովանդակությունը փոխանցում է «Գազետա ռու»-ն
Հետազոտությանը, որն անցկացրել են ամերիկացի գիտնականները, մասնակցել են 25-45 տարեկան ավելորդ քաշ ունեցող 163 հիվանդները: Նրանք բաժանվել են երկու խմբի և երկուսի համար էլ սահմանվել է նույն կալորիականության սննդի ընդունման նորմ, սակայն առաջին խմբում տղամարդկանց տվել են լրացուցիչ 175 գ ավոկադո, իսկ կանանց՝ 140 գ:
Փորձի ընթացքում պարզվել է, որ առաջին խումբը ստացել է 20 գ ավելի շատ հագեցած ճարպաթթուներ, որոնք օգնում են նվազեցնել օրգանիզմում վատ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև 14 գ ավելի դիետիկ մանրաթել և 300 կիլոկալորիա ավելի, քան երկրորդ խումբը:
Փորձագետներն արձանագրել են աղիքներում «լավ» բակտերիաների բազմազանության բարելավումը, որոնք խմորում և քայքայում են սննդային մանրաթելերը: Գիտնականները նշել են, որ այդ խմբի մարդկանց մոտ ավելի քիչ քանակությամբ լեղաթթուներ են հայտնաբերվել, որոնք հանգեցնում էին աղիքների բորբոքման:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները