Թաթոյանն անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին ներկայացրել է հայ ռազմագերիների տանջանքները
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում և հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի զեկույցները, հիմնավոր ապացույցներ։
Խոսվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունից՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանը միջազգային ԶԼՄ-ներին ներկայացրել է ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ
- Արման Թաթոյան. Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել
- Արման Թաթոյանը Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների խոշտանգումների ապացույցներ
- Վատիկանի պետքարտուղարին Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը
- Արման Թաթոյանը կհանդիպի Հռոմի Պապի հետ
- Արման Թաթոյան. Բոլոր նրանք, որ մուրալով են ստացել կրթության վկայագիր, պաշտոն զբաղեցնելով կործանարար են դառնում պետության համար
- ԵԽԽՎ բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու Թաթոյանի առաջարկը
- Արման Թաթոյան. Չպե՛տք է մոռանանք` ադերբեջանական հայատյացության քաղաքականությունը ստացել է ֆաշիստական նոր դրսևորումներ