Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության մասին. Հանգամանքները պարզ կլինեն ավելի ուշ
Արցախի ոստիկանությունը Մարտակերտում ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության վերաբերյալ տարածել է նախնական տեղեկություն, որտեղ ասված է.
«Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):
Տեղում աշխատում են իրավապահ մարմինները: Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ»։