Polskie Radio. «Գազպրոմը» բարձրացնում է գազի գինը «Հյուսիսային հոսք 2»-ը գործարկելու համար
Գործարկվելու է «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, և դրա հակառակորդները, այդ թվում՝ Լեհաստանը, չեն կարողանա դա կանխել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է «Polskie Radio»-ն:
Ըստ վերլուծաբանների՝ Եվրոպայում գազի սուր պակաս է զգացվում, ինչը վառելիքի գների ռեկորդային մակարդակի բարձրացում հրահրեց: Ինչպես ասում է վերլուծաբան Վոյցեխ Յակուբիկը, դա պայմանավորված է «Գազպրոմի» գործողություններով, որը միտումնավոր նվազեցնում է Եվրոպային մատակարարվող վառելիքի ծավալը՝ հասցնելով նվազագույնի:
Լեհ փորձագետները կարծում են, որ «Հյուսիսային հոսք 2»-ը Ռուսաստանի արտաքին քաղաքականության «շանտաժի գործիքներից» է, և Գերմանիայի կառավարությունը դրան աջակցում է:
Փորձագետները հայտնում են, որ դրանով «Գազպրոմն» ակնկալում է, որ եվրոպական շուկայում առկա գազի պակասը կստիպի ԵՄ-ին արագացնել գազամուղի հավաստագրման գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան