Արման Աբովյան. Հասկանու՞մ եք, ինչ է կատարվում
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է.
«Երբ կարդում եմ նորությունները, թե ինչպես են թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերը խոշտանգում, սպառնում և ի վերջո սպանում են հայերին, ես չեմ զարմանում, քանզի թուրքը մնում է յուրաքանչյուր դեպքում արնախում և բարբարոս թուրք և թուրքերն ապացուցում են այս պարզ և հազար անգամ ապացուցված ճշմարտությունը։
Հատկապես, որ գրեթե ամեն օր ադրբեջանական քաղաքական էլիտան պնդում է, որ պետք է հայերին ոչնչացնի կամ ինչպես արտահայտվեց Իլհամ Ալիևը՝ «հայերը գլուխը ջարդի»։
Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի պետք է «ամեն գնով բարիշել թուրքերի հետ»։
Հիմա փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշխանությունների «խաղաղասիրական» աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով։
Մի ձայն հանեք տնաշեններ։
Հ.Գ.Այսօր ադրբեջանցի դիպուկահարը գնդակահարել է արցախցի մի գյուղացու իսկ Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել է հայ դիրքապահ։
Հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվում»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Երասխում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակոցից զինծառայող է վիրավորվել
- Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության մասին. Հանգամանքները պարզ կլինեն ավելի ուշ
- Մարտակերտում ադրբեջանցու դիպուկահարի կրակոցից քաղաքացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին