Բելգիայում բացվել է աշխարհում առաջին էկո գերեզմանոցը
Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանում բացվել է աշխարհում առաջին էկո գերեզմանոցը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «Եվրոպուլսին» ։
Նշվում է, որ եկեղեցու բակում արգելվում է գերեզմանաքարեր տեղադրել, ուղիներ գծել, սեղաններ տեղադրել, իսկ մահացածներին հնարավոր է թաղել միայն վերամշակված նյութերից պատրաստված կենսաքայքայվող դագաղներում:
Նոր գերեզմանոցը կարող է տեղավորել 600 հոգի: Հողերը չեն վաճառվում `դրանք տրվում են վարձակալությամբ 25 տարի ժամկետով: Նախագծի ստեղծողների հաշվարկների համաձայն՝ հենց այսքան ժամանակ է պահանջվում, որպեսզի մարդու մարմինը դառնա բնության մի մասը:
Այս վայրի բոլոր առարկաները (օրինակ՝ նշաններ և նստարաններ) պատրաստված են կտրված ծառերից և կոճղերից: Հողամասերի երկայնքով բալենիներ են աճում: Հարազատներն ու ընկերները ծառերի վրա արող են կախել մահացածի անունով թռչնաբույն՝ հարգելու համար նրա հիշատակը: