Մոցարտի սոնատները դեղամիջոց են դեղորայքակայուն էպիլեպսիայի դեմ
Էպիլեպսիայով տառապող մարդկանց գրեթե մեկ երրորդը դեղորայքակայուն է: Երբ բուժման ավանդական միջոցներն արդյունք չեն տալիս, կարող են օգնել նոպաների վերահսկման ոչ ստանդարտ մեթոդները, օրինակ՝ երաժշտությունը: Այd մասին գրում է Zdr.ru կայքը։
Դարտմուտի քոլեջի Գեյզելի բժշկական դպրոցի աշխատակիցների ուսումնասիրությունները ցույց են տվել, Մոցարտի սոնատի (K448) լսելն առնվազն 30 վայրկյան նվազեցրել է ուղեղի էպիլեպսիկ ակտիվությունը:
Հետազոտությանը մասնակցել են դեղամիջոցների հանդեպ կայուն էպիլեպսիայով տառապող 16 հիվանդ: Որպես երաժշտական թերապիա, նրանք լսել են տարբեր տևողությամբ ձայնագրություններ: Էլեկտրոենցեֆալոգրամմայի տվյալները ցույց են տվել առավել ցայտուն թերապևտիկ ազդեցություն K448 սոնատի լսելու դեպքում:
Հիվանդների մոտ նկատվել է էպի-ակտիվության զգալի նվազում ամբողջ գլխուղեղում, մասնավորապես՝ ձախ և աջ ճակատային հատվածներում, որոնք ներգրավված են հուզական ազդակների կարգավորման մեջ: