Մահացել է Իրանի առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը
Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի հարազատներին:
Նա մահացել է 88 տարեկանում Փարիզի Սալպետրիեր հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո:
Բանիսադրը ծնվել է Համադան նահանգում, կրթություն ստացել Թեհրանի համալսարանում՝ սկզբում աստվածաբանական, այնուհետև իրավաբանական ֆակուլտետում: Բանիսադրն իշխանության եկավ երկրում իսլամական հեղափոխությունից հետո՝ 1979 թվականին: Նա գլխավորեց Իրանը 1980 թվականի հունվարի 25-ին՝ ընտրություններում ստանալով ձայների 76,5%-ը: 1981 թվականի հունիսին խորհրդարանը իմպիչմենտ հայտնեց նախագահին «իսլամ հոգևորականների դեմ ուղղված գործունեության համար»:
Նա ազատվեց նախագահի պարտականությունները կատարելուց և գաղթեց Ֆրանսիա: Վերջերս Բանիսադրը ակտիվորեն հոդվածներ էր գրում Իրանի մասին՝ դեմ արտահայտվելով իսլամական ռեժիմին և նրա առաջնորդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա