ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Ֆրանսիա՝ Ստեֆան Վիսկոնտի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Էնդրյու Շոֆեր և Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Խովաև) երեկ տարածել են հետևյալ հայտարարությունը՝ ողջունելով Ժնևում կայացած հանդիպումներն ու դրան հաջորդած հայտարարությունները։
ԵԱՀԿ պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է.
«Հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում համանախագահները խորհրդակցություններ անցկացրեցին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ:
Հանդիպումներին մասնակցեց նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունեցին Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկեցին հնարավոր էսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում` ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը:
Համանախագահներն ընդգծեցին կողմերի հետ համաձայնության ոլորտներ գտնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրությունը:
Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտում են սկզբունքային պատրաստակամություն միմյանց հետ հանդիպելու համանախագահների հովանու ներքո:
Համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան՝ քննարկելու այս գործընթացի հետագա քայլերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին