Թալիբները հրաժարվում են համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ ԻՊ-ի ահաբեկիչներին զսպելու հարցում
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները բացառել են Աֆղանստանում ծայրահեղական խմբավորումների զսպման նպատակով ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ այդ մասին հաղորդել է «Associated Press»-ը:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհայլա Շահինի խոսքերով՝ շարժումը չի համագործակցի Վաշինգտոնի հետ Աֆղանստանում ԻՊ-ի դեմ պայքարում: «Մենք կարող ենք ինքնուրույն լուծել ԻՊ-ի հարցերը», -ասել է նա՝ պատախանելով լրատվական գործակալության այն հարցին, թե արդյոք Թալիբանը կաշխատի ԱՄՆ-ի հետ ահաբեկիչներին զսպելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ և կիրակի օրերին Թալիբանի և ԱՄՆ ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Նախորդ օրը Աֆղանստանում ավելի քան 50 շիա մահմեդականներ էին սպանվել ԻՊ-ի մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին