Կիպրոսը ծանուցում է տարածել թուրքական նավի կողմից իր ինքնիշխան սահմանները խախտելու մասին
Պաշտոնական Նիկոսիան Navtex-ի միջազգային ավտոմատացված ծանուցման համակարգում միջերկրածովյան նավերի նավապետերի համար ծանուցում է տարածել Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտման մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Կիպրոսի լրատվական գործակալությունը:
Պատճառն Անկարայի կողմից ավելի վաղ փոխանցված ծանուցումն էր այն մասին, որ «Oruc Reis» սեյսմոլոգիական նավը Կիպրոսից հյուսիս ընկած տարածաշրջան է ուղևորվում մինչև դեկտեմբերի 16-ը բնական գազի հանքավայրի ծովային տարածքի հետազոտություն իրականացնելու համար: Նավին ուղեկցում են Թուրքիայի ռազմածովային ուժերի երկու նավեր:
Լառնակա քաղաքի Փրկարարական համատեղ համակարգման կենտրոնի գործակալության աղբյուրները, որն անմիջականորեն ներգրավված է ծովային ծանուցումների ուղարկման մեջ, ասել են, որ այն տարածքը, որտեղ թուրքական նավը հետազոտություններ կիրականացնի, մասամբ գտնվում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում