ՊՆ. Երասխում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակոցից զինծառայող է վիրավորվել
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից արցախցու սպանության մասին. Հանգամանքները պարզ կլինեն ավելի ուշ
- Մարտակերտում ադրբեջանցու դիպուկահարի կրակոցից քաղաքացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին