
Ռադայում Սաակաշվիլիի ձերբակալությունը համարում են Պուտինին ամերիկյան հատուկ ծառայությունների նվերը
«Ընդդիմադիր հարթակ-հանուն կյանքի» կուսակցության Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը որակել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նվերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Սաակաշվիլիին ասել են՝ ամեն ինչ լավ կլինի, դու արի: Նրան գայթակղել են, միջանցք ստեղծել: Որովհետև Պետդեպարտամենտը վերահսկում է ամեն ինչ, ինչպես Վրաստանում, այնպես էլ Ուկրաինայում»,- ասել է խորհրդարանականը:
Ըստ Կիվայի՝ Սաակաշվիլիի ձերբակալությունն այն գին է, որը պետք է վճարվեր 2008 թվականին Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակման համար:
Պատգամավորը նաև ասել է, որ այս ամռանը Ժնևում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո աշխարհում իրավիճակ է փոխվել: Նրա խոսքով՝ հանդիպմանը Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրել են «նոր աշխարհակարգ»:
Կիվան վստահ է, որ այս բանակցություններից հետո համաշխարհային հանրությունը «սիրախաղ» սկսեց Ռուսաստանի հետ: