Սաակաշվիլին պատրվակ է գտել միջազգային հանրությանը դիմելու համար
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բողոքել է միջազգային հանրությանը, որ վրացական դատարանը լսումներ չի իրականացնում իր քրեական գործերով: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Վրացի քաղաքական գործիչը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա երկրում չէր եղել 2013 թվականից և ենթարկվել էր քրեական պատասխանատվության մի քանի քրեական գործերով: Ձերբակալելուց հետո նրան տեղափոխել են Ռուսթավիի բանտ: Նախկին նախագահը հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար:
Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդով՝ վեց: Բացի այդ, դատարանը դեռ քննում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակն ավիրելու և պետական բյուջեից միջոցների յուրացման վերաբերյալ գործերը:
Սաակաշվիլիի խոսքով՝ իր ձերբակալությունը հիմնված է դատարանի երկու վճռի վրա, «որոնք աշխարհում ոչ ոք չի ճանաչում»: Նա հիշեցրել է, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ գործող և ընթացքի մեջ գտնվող գործով կալանավորված անձը պետք է անհապաղ ներկայացվի դատարան:
«Ինը օր բանտում անցկացրել եմ առանց լսումների, և դատավորն այսօր իմ փաստաբանին ասել է, որ առաջիկա շաբաթներին լսումներ չեն սպասվում: Ակնհայտորեն փորձ է արվում ինձ հանրության աչքից հեռու պահել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, այն դեպքում, երբ մեծ քաղաքներում իմ կուսակցությունը Իվանիշվիլիի կուսակցության հետ քայլում է ուս ուսի տված: Հուսով եմ, որ դուք այս դեպքն աննկատ չեք թողնի»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում:
Հարակից հրապարակումներ`
- Ռադայում Սաակաշվիլիի ձերբակալությունը համարում են Պուտինին ամերիկյան հատուկ ծառայությունների նվերը
- Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութից գնել է յոթ բանկա մեղր
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում