Վարդան Բալյան. Զարմացնում է դիլետանտիզմի մակարդակը
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը, անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներին, գրում է.
«Հայկական փորձագիտական հանրույթը լուրջ դեմքով քննարկում է 3+3 կամ վեցի ֆորմատը:
Զարմացնում է դիլետանտիզմի մակարդակը, փաստորեն, ոլորտի պետական պաշտոնյաները միայնակ չեն: Տպավորություն է ստեղծվում, որ հիշյալ ֆորմատի առաջարկը նորություն է, մի քանիսը նշում էին, թե մի քանի տարվա պատմություն ունի:
Առաջատար մասնագետի համարում ունեցող մի քանի պարոններ քննարկում էին առաջարկի թուրքական ծագումնաբանությունը:
Ցավում եմ ու չեմ զարմանում, որ Արցախյան հարցում և պետականաշինության գործընթացում լրջագույն սխալներ ու բացթողումներ ենք ունեցել: 3+3 ֆորմատի մասին հրապարակային քննարկումները ունեն առնվազն 20 տարվա պատմություն, ոչ հրապարակային՝ մոտ 30, ընդունեք ի գիտություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան