Տեխասի դատարանն արգելել է հղիության արհեստական ընդհատումը
Դաշնային վերաքննիչ դատարանի հանձնաժողովը վերականգնել է Տեխասի օրենքը, որն արգելում է հղիության արհեստական ընդհատումը: The New York Times-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ին:
Տեխասի օրենքի համաձայն՝ արգելվում է հղիության վեցերորդ շաբաթից հետո աբորտ անել: Տեղական օրենսդրությունը ժամանակավորապես վերականգնվել էր այն բանից հետո, երբ դաշնային դատավոր Ռոբերտ Լ. Պիտմանը հրամայել էր կասեցնել աբորտների արգելքի մասին օրենքը, քանի դեռ հարցի վերաբերյալ դաշնային հայց էր քննարկվում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը պայքարում է նահանգային օրենքներում հղիության արհեստական ընդհատման արգելքի դեմ: