Տիգրան Աբրահամյան. Այս իշխանություններին թվում է, թե պատերազմն ավարտվել է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան աբրահամյանը գրում է.
«Վերջին օրերին դեպի Ադրբեջանի տարբեր երկրներից իրականացվող ռազմական մատակարարումներն ինտենսիվ բնույթ են կրում, ինչը պայմանավորված է 2020 թվականի հետպատերազմական իրավիճակով։
Հարցն այն է, որ անկախ պատերազմի արդյունքներից, Ադրբեջանը մեծաքանակ զինամթերք է ծախսել, մեծ թվով տեխնիկա, տեխնիկական միջոցներ ոչնչացվել են, իսկ վերականգնման գործընթացն այսքան արագ չէր կարող ավարտվել։
Ադրբեջանը դեռ նախորդ դեկտեմբեր ամսից ռազմա-տեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ էր ձեռք բերում մի շարք երկրների հետ՝ իր զինանոցը համալրելու/լրացնելու համար։
Այս փուլում այս շտապողականությունը կապված է Իրանի հետ հարաբերությունների կտրուկ սրման հետ, սակայն Ադրբեջանի, այսպես կոչված, վերառազմականացումն ուղիղ սպառնալիք է նաև Հայաստանի համար։
Մինչ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսություն կառուցելու կեղծ գաղափարներով են տարված։
Սրանց թվում է, թե պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն էլ ամբողջությամբ բավարարվել։ Իսկ իրականում Հայաստանի նկատմամբ ճնշումներն ու ազդեցության լծակներն ընդլայնվում են, ինչն էլ մեզ համար խնդիրների հերթական խմբաքանակն է բերելու»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանի մտահոգությունը. Անվտանգության համակարգում նախատեսված վերակազմավորումներ չեն իրականացվում
- Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված
- Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի են, ո՛չ ընկալելի. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. Տիգրան Աբրահամյան
- Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել. Տիգրան Աբրահամյան
- Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, երբ Հայաստանը ձայնի իրավունք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում