09.10.2021. Կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 8428 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1331 նոր դեպք:
Ունենք 894 առողջացած, 30 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1227 է»,- հայտնում են առողջապահության նախարարությունից։
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 6 756 հիվանդ։
Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 271 205 դեպք, որոնցից 247 553-ն` առողջացած, 5529-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 797 516 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.10.2021. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 1202 մարդ, որից 33-ը մահվան ելքով
- 07.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 30 հիվանդ
- 06.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, որից 21-ը մահվան ելքով
- 05.10.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, մահացել է 24 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան