Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը մաքսային հարցերով հանձնաժողով են ստեղծում
Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը ստորագրել են մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին գում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի մաքսային պետական հանձնաժողովի ղեկավարի թվիթերյան գրառումը։
Նա նշել է, որ արձանագրության ստորագրումը մեծ ավանդ կունենա մաքսային ոլորտում երեք երկրների հետագա համագործակցության գործում։
Ավելի վաղ Հայաստանի հարևան Վրաստանի ու թշնամի Ադրբեջանի, Թուրքիայի միջև ստորագրվել էր Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղային զարգացման ծրագրի վերաբերյալ արձանագրություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա