Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսն ու «Տարեք ինձ» երգի պրեմիերան՝ մեկ օրում
Հոկտեմբերի 8֊ին Փարիզ հյուրանոցում մեծ հանդիսավորությամբ Newmag-ը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի հայերեն թարգմանությունը։ newmag.am–ը գրում է, որ սա Ազնավուրի արդեն 6֊րդ հուշագրությունն է, որ հրատարակչությունը թարգմանում ու հրատարակում է հայերեն։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն տարբերակի ու տեսահոլովակի պրեմիերան։
Շառլ Ազնավուրի այս ծավալուն ինքնակենսագրականն անցած օրերի մասին է՝ բացառիկ հուշերի մանրամասներով։ Առաջին անգամ գրում է իր սիրելի կանանց, որդու անժամանակ մահվան։
«La Bohème. Անցած օրեր» գիրքը Համլետ Գասպարյանի թարգմանական վերջին գործն էր։ Նա մահացել է շնորհանդեսից երկու շաբաթ առաջ։ Դիվանագետ-թարգմանչի վերջին գրքին ծանոթանալու եկել էին ոչ միայն հարազատները, այլև գործընկերները: Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել են ներկաները։
Համլետ Գասպարյանը վերջին տարիներին ՀՀ նախագահի խորհրդականն էր։ Գործընկերոջ՝ Տիգրան Լիլոյանի խոսքով, Գասպարյանի աշխատանքները բոլոր բնագավառներում աչքի են ընկել կատարելությամբ։
Երեկոյի ընթացում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգը հնչեց հայերեն։ Նախաձեռնությունը Newmag հրատարակչությանն է, կատարում է Շուշան Պետրոսյանը։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ երգի ու տեսահոլովակի պրեմիերան։
Երաժշտական պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է, խոսքերի թարգմանությունը Պերճ Թյուրաբյանի։ Տեսահոլովակի ռեժիսորը Հարություն Շատյանն է։
Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, «Տարեք ինձ» երգի դիտումները յուրաքանչյուր ժամ ավելանում են հազարով։
Երեկոյին ներկա է եղել նաև ՀՀ֊ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը։ Ըստ Անն Լույոյի, Ազնավուրը հուզիչ ու տպավորիչ է հնչում նաև հայերեն։
Ազնավուրյան ամբողջ շարքի ու նաև տեսահոլովակների անփոփոխ գործընկերը հայ-ֆրանսիական Ամունդի Ակբա ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազաջյանը վստահ է՝ նաև այս գրական նախագծերով են ամրացնում հայ-ֆրանսիական կապերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին