Առաջին անգամ Հայաստանում. գործարկվել է Garmin Pay-ը
Ակբա բանկի Visa քարտապանները Հայաստանում առաջին անգամ հնարավորություն ունեն կատարելու անհպում, արագ և նորարարական վճարումներ Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
«Դեռևս մեկ տարի առաջ acba digital հավելվածում բանկն առաջինը գործարկեց NFC անհպում վճարումների հնարավորությունը։ Ակբա բանկի շնորհիվ առաջին անգամ Հայաստան բերված հերթական նորարարական լուծման միջոցով այսուհետ բանկի Visa քարտապաններն առանց կանխիկի և նույնիսկ առանց սմարթֆոնի կարող են կատարել անհպում և արագ վճարումներ, ինչպես նաև բանկոմատից կանխիկացումներ կատարել Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։ Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մոտեցնել ժամացույցը POS տերմինալին կամ contactless կանխիկացման հնարավորությամբ բանկոմատին:
Նման լուծումներն Ակբա բանկում նորարարությունների ներդրման, անընդհատ զարգացման և կատարելագործման, ինչպես նաև Հայաստանում անհպում վճարումները խթանելու շարունակական գործընթացի մի մասն են։
Բոլորի կողմից սպասված անակնկալները՝ շուտով:
Garmin Pay-ը հասանելի է առևտրի և սպասարկման աշխարհի բոլոր կետերում, որտեղ սպասարկվում են Visa քարտեր՝ անհպում (contactless) POS տերմինալներով։
Garmin ժամացույցներում Visa քարտերի թվայնացման և Garmin Pay վճարումների իրականացման գործընթացին ու բացառություններին կարող եք ծանոթանալ այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկը ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպել
- Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը
- Անհպում, արագ և նորարարական վճարումներ Ակբա բանկից
- Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել
- Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ ԱԿԲԱ
- Ակբա. Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը
- Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ
- Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը
- «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը
- Ակբա բանկ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
- Ակբա. Արտադրված է Հայաստանում. «Metal World»–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում