Այլընտրանքային զարգացման հնարավորություններ Լոռիում. կամ ի՞նչ անել, որ մարդիկ երազեն Լոռի գալու մասին
Հոկտեմբերի 8-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրեն» ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Լոռի DMO ՀԿ (Lori Destination Management Organisation, թարգմանաբար՝ Լոռի տուրիստական տարածաշրջանի կառավարման կազմակերպություն) ներկայացուցիչների և Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հաղորդում են ՀԿ-ից, հանդիպման ժամանակ Լոռի DMO ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության ստեղծման պատմությունը, նպատակներն ու կառուցվածքը։ Բանախոսներից Նարինե Սիմոնյանը նշել է, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման բազմաթիվ հնարավորություններ կան, բայց ոլորտը դեռևս զարգացման փուլում է։ Ըստ նրա՝ չնայած, որ պետությունը քայլեր է ձեռնարկում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ խնդիրներ շատ կան:
«Ոլորտի ներկայացուցիչները վատ են տեղեկացված պետության կողմից իրականացվող գործընթացների, պետությունն էլ՝ ոլորտի իրական կարիքների ու խնդիրների մասին, այսինքն՝ բացակայում է քաղաքականություն մշակողների և այդ քաղաքականությունը կրողների միջև անմիջական կապը: DMO-ի առաքելությունն էլ հենց այդ բացը լրացնելն է: Կազմակերպությունը դիտարկումներ կանի ոլորտի կարիքների և ձեռքբերումների վերաբերյալ և իր առաջարկությունները կներկայացնի պատասխանատու կառույցներին։
Հանդիպումը կարևորվել է տարածաշրջանի համար նաև նրանով, որ Հայաստանում և հատկապես Լոռիում, կա տնտեսության զարգացման այլընտրանք։
Վերջապես պիտի հասկանալ, որ տնտեսությունը կարելի է զարգացնել նաև առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու։ Ընդամենը պետք է պահպանել բնությունն ու պատմամշակութային հուշարձանները, տարածաշրջանին բնորոշ ազգային սովորույթներն ու խոհանոցը հավուր պատշաճի ներկայացնել զբոսաշրջիկներին: Ինչպես նաև ստեղծել ու զարգացնել տարածաշրջանին բնորոշ նոր զբոսաշրջային հետաքրքրություններ Լոռին ավելի գրավիչ դարձնելու նպատակով։ Մի խոսքով, անել հնարավոր ամեն բան, որ մարդիկ երազեն Լոռի վերադառնալու մասին»,-նշված է հաղորդագրությունում :
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում