Մերկելն ու Էրդողանը կհանդիպեն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին կմեկնի Թուրքիա։ Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Սեյբերտը հայտնել է, որ Մերկելը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով մեզ միմյանց հետ կապող բազմաթիվ միջազգային հարցեր կան։ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր գործընկերն է»,-նշել է նա։
Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Մերկելը վերջին անգամ է մեկնելու Թուրքիա որպես Գերմանիայի կանցլեր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա