ՌԴ ՊՆ-ն հաստատեց ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատում է Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը։
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մադաղիս գյուղի քաղաքացիական անձը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական կապ է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում 27 դիտակետերում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել էին, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը։ Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից արցախցու սպանության փաստով քրեական գործ է հարուցվել
- Մարտակերտում ադրբեջանցու դիպուկահարի կրակոցից քաղաքացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան