ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը մեկնել է Մոսկվա, որտեղ, ըստ Ria-ի, կլինի հոկտեմբերի 11-14-ը:
Ինչպես հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալը կհանդիպի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի հետ: Բացի այդ, նա պլանավորել է բանակցություններ այլ գերատեսչություններում:
Զախարովայի խոսքով՝ Նուլանդի այցի նախաձեռնությունը եղել է Վաշինգտոնից: Սակայն ամերիկացի դիվանագետը Մոսկվայի սև ցուցակում է 2019 թվականից: Ինչպես պարզաբանել էր ԱԳՆ ներկայացուցիչը, որպեսզի դիվանագետը կարողանա հատել Ռուսաստանի սահմանը, երկու երկրները, հավասար հիմունքներով, պատժամիջոցների ցուցակներից հանել են մեկական անձի:
Վիկտորիա Նուլանդը համարվում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում ԱՄՆ-ի գլխավոր մասնագետներից մեկը: Նախկինում նա վերահսկում էր այս ուղղությունը Պետդեպարտամենտում՝ որպես պետքարտուղարի օգնական Եվրոպայի և Եվրասիայի հարցերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին