Մեկ շաբաթում 136 արտակարգ դեպք է գրանցվել
Հոկտեմբերի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 414 դեպք, որից 136-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 209 կենցաղային կանչ. տուժել է 81 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, արձանագրվել է թունավորման 6 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:
ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա