Գերմանիան չեղարկում է կորոնավիրուսի անվճար թեստերը չպատվաստված քաղաքացիների համար
Գերմանիան չեղարկում է կորոնավիրուսի անվճար թեստերն այն քաղաքացիների համար, որոնք որոշել են չպատվաստվել: Այժմ լաբորատորիայում կամ դեղատանը թեստի համար նրանք ստիպված կլինեն վճարել մինչև 20 եվրո: Քայլ, որը, իշխանությունների կարծիքով, պետք է մղի հասարակության մի մասին պատվաստումների։ Այս մասին գրում է Euronews-ը։
Մինչդեռ Ռումինիան առաջարկում է ներդնել երրորդ, այսպես կոչված խթանիչ դոզան տարեց բնակչության և խոցելի խմբերի համար: Այն մեկնարկում է երկրում վարակվածների թվի աննախադեպ աճի ֆոնին, քանի որ բժիշկները նշում են՝ ծանր հիվանդների 90%-ը պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ:
Ավելի վաղ Պատվաստումների ազգային արշավի համակարգողը Ռումինիայում իրավիճակը համեմատել էր Իտալիայում նախորդ տարվա իրավիճակի հետ։ Երկրում սահմանվում են լոկալ արգելափակումներ․ Ռումինիայի հարավ-արևմուտքում գտնվող Դրոբետա-Տուրնու Սևերինը դարձավ առաջին խոշոր քաղաքը, որը փակվեց համաճարակի չորրորդ ալիքի արդյունքում։
Մեծ Բրիտանիայում նույնպես սկսվել է պատվաստումների արշավը` այս անգամ գրիպի դեմ: Իշխանությունները պատրաստվում են պատվաստել 35 միլիոն մարդու սեզոնային վիրուսի դեմ։ Նրանք վախենում են մահերի թվի աճից, եթե կորոնավիրուսն ու գրիպը միաժամանակ գործեն:
Բժիշկները հիշեցնում են, որ անցյալ տարի գրիպը ճնշվել էր սահմանափակող միջոցներով՝ զգուշացնելով, որ այս սեզոնին այն կարող է հատկապես ագրեսիվ լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները