SmartGateVC-ն ներդրում է կատարել Modicus Prime-ում
SmartGateVC-ն հայտարարել է Modicus Prime ընկերությունում ներդրման մասին։
SmartGateVC-ից մանրամասնում են, որ Modicus Prime-ը ստեղծում է տվյալների մշակման ինքնասպասարկվող բարձրակարգ ծրագրակազմ` կենսատեխնոլոգիական հետազոտությունների և արտադրության գործընթացի արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար:
Modicus Prime-ը լուծում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման խնդիրներ կենսաբանական բնագավառում հիվանդի և պրոդուկտի բնութագրման, ինչպես նաև անոմալիաների հայտնաբերման նպատակով իրական ժամանակում որոշումներ կայացնելու համար: Նրանց ինքնասպասարկվող ԱԲ ծրագրակազմը թույլ է տալիս գերժամանակակից ԱԲ-ի կիրառումը կյանքի մասին գիտությունների ոլորտի մասնագետների կողմից: Արդյունքում առանց տվյալների գիտության մասնագետների մասնակցության հնարավոր է դառնում ցանկացած տվյալների ԱԲ մշակումը իրական ժամանակում:
Ներկայումս նրանք մտնում են ԱԲ դեղագործության գլոբալ շուկա, որը, համաձայն կանխատեսումների մինչև 2025 թ. կգերազանցի 5 մլդ դոլլարը՝ տարեկան աճելով 40-60%։ Modicus Prime-ը համագործակցում է ոլորտի առաջատարների հետ և հեղափոխում պատկերների մշակումը (image processing) կենսաբժշկության և դեղագործության ոլորտներում:
Ընկերությունը ներկայումս մասնակցում է Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի Traction ծրագրին: Հիմնադիրները համագործակցում / բանակցում են մի շարք դեղագործական ընկերությունների հետ, որոնք դասվում են 10 լավագույն ընկերությունների շարքում և ընկերության հետազոտական և զարգացման գործունեությունն են հաստատում Հայաստանում:
SmartGateVC-ն Կալիֆոռնիայում և Հայաստանում հաստատված նախասաղմնային վենչուրային ֆոնդ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և մի շարք առաջատար ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը (AI), արհեստական բանականության վրա հիմնված ծրագրիր որպես ծառայությունները (SaaS), իրերի համացանց (IoT) և բիոտեխնոլոգիաները Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Նյու Յորքում նահանգներում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան