Ալեքսանդր Լազարյանը ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում դարձել է հաղթող
Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ավարտվել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հայ մարզասերներին ուրախացրել է Ալեքսանդր Լազարյանը / 89 կգ /:Լազարյանը համառ պայքարում կարողացել է հաղթել իր հիմնական մրցակից, ռուսաստանցի Միխայիլ Պոդկորիտովին և դարձել հաղթող:
Հայ պատանին երկամարտում ցույց է տվել 323 կգ արդյունք, որը մեկ կիլոգրամ ավելի է վերը նշած մրցակցի արդյունքից:
Դժգոհելու տեղիք չի տվել Ռաֆիկ Մինասյանը / 61 կգ /: Նա եզրափակել է լավագույն քառյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան