«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները
«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Հոկտեմբերի 9-ին Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում կայացել է փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացել է«Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացել է «Նոր հին ներկայացում» (ռեժ․՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։
Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակ ստացել է «Սանձում» (ռեժ․՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը։ «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացել է «Աշխարհ»-ը (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան» ստացել է «Ստորգետնյա»-ն (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ ստացել է «Գլխիվար»-ը (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել էր հոկտեմբեի 3-ին։ Փառատոնի ծրագրերում ընդգրկված էր մոտ 80 ֆիլմ։ Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրն էր ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիրն։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Նա հայտնի է «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» և այլ ֆիլմերով։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանյան» շաբաթ
- «Ոսկե ծիրան». Բուժաշխատողների համար կինոփառատոնի մրցութային ծրագրերի ֆիլմերի մուտքն ազատ է
- Կոռնել Մունդրուցոն՝ «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ
- «Ոսկե ծիրանի» հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն
- «Ոսկե ծիրան». Տեսնում ենք լույսը թունելի վերջում, բայց դեռևս գտնվում ենք թունելի մեջտեղում
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կկայանա հոկտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան