Պարտված իշխանություններն անընդհատ գտնվում են թելադրանքի տակ․ Սեյրան Օհանյանը՝ մարզային հանդիպումների ընթացքում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հոկտեմբերի 9-ին եւ 10-ին Լոռու մարզկենտրոն Վանաձոր և Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքներում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։ Ինչպես հաղորդում են դաշինքից, պատգամավորները ներկայացրել են երկրում առկա իրավիճակը, խոսել Դաշինքի մոտեցումներից, լսել ներկաներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Այսօրվա իրադրությունը շատ բարդ է ՀՀ-ում և նրա շուրջը, հատկապես վերջին պատերազմից հետո։ Մենք աշխարհաքաղաքական բախումների և զագացումների կիզակետում ենք գտնվում։ Տարաշարջանային որոշ դերակատարներ լայն նկրտումներ ունեն իրենց ոտքը դնելու Հարավային Կովկասում։ Նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը շարունակում է ճնշման,թելադրանքի փորձերը Հայաստանի վրա» ,-ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ բավականին լուրջ իրավիճակում ենք։
«Պատերազմում պարտություն կրելուց հետո պարտված իշխանությունները անընդհատ գտնվում են թելադրանքի տակ»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին