Մի հաջողության պատմություն. Խնձորի ինտենսիվ այգի
Կոնվերս Բանկը շարունակում է ներկայացնել իր վարկառուների հաջողված պատմությունները։ Այս անգամ բանկի ուշադրության կենտրոնում հայտնվել է ինտենսիվ այգիների հիմնադիր-սեփականատեր կինը՝ Նոնա Հովսեփյանը։
«Ինտենսիվ այգիների հիմնման գաղափարը ծնվեց մոտ 4 տարի առաջ: Քանի որ ինտենսիվ այգիների մշակույթը նորություն էր մեզ համար, և փորձ չունեինք այդ ոլորտում, նախ հիմնեցինք մեկ հեկտար խնձորի այգի: Իսկ մեկ տարի անց որոշեցինք ընդլայնել տարածքը: Կոնվերս բանկի աջակցությամբ այսօր 1 հեկտարը դարձրել ենք 4 հեկտար: Այգին արդեն բերք է տալիս»,-ասում է սեփականատեր Նոնա Հովսեփյանը:
Նրա խոսքով, ի սկզբանե այգում կարկտապաշտպան ցանց է տեղադրվել և կաթիլային ոռոգման ցանց անցկացվել, ինչի շնորհիվ կարողացել են էականորեն կրճատել ոռոգման ջրի ծախսը և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի կորուստը:
Այսօր այգում 5 տեսակի խնձոր է աճեցվում: Թեև խնձորը պահանջարկ ունի նաև Հայաստանում, բերքի զգալի մասն արտահանվում է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Կոնվերս Բանկի գյուղատնտեսության վարկավորման պայմանները՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա
- Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն՝ Արգենտինական կենտրոն
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Վարդապատում
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ և նոր մշակույթի ձեւավորում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին