Տիգրան Աբրահամյան. Ոստիկանությունը վերջապես արձագանքել է գրությանս՝ 6 օր ուշացումով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ոստիկանությունը վերջապես արձագանքել է գրությանս՝ 6 օր ուշացումով, սակայն բոլոր մանրամասներով ներկայացրել հարցադրումներիս պատասխանները։
Հուսով եմ, որ այս թեմայով այլևս չեմ գրի, իսկ ոստիկանությունը պատշաճ ձևով կիրականացնի օրենքով նախատեսված իր գործառույթները։
Հիշեցնեմ, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության ժամանակ, ինձ էր դիմել Երևանի բնակիչ, ով նշել էր, որ իր նկատմամբ պարբերաբար բռնություն են գործադրում։ Վերոնշյալի վերաբերյալ գրությամբ դիմել էի ոստիկանապետին, ով ժամկետների մեջ չէր պատասխանել գրությանս և թեմային արձագանքեց միայն այն ժամանակ, երբ այդ մասին նաև հրապարակային գրեցի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին