Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Երևան և Բաքու այցերի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, հայտարարելով, որ Իրանի՝ հարևանների ուղղությամբ կենտրոնանալը նոր վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, ասել է, որ ինքը համապատասխան ժամանակ կուղևորվի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։
«Հարևանների, այդ թվում ՝ հյուսիսային հարևանների վրա կենտրոնացումը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»,-ասել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, թե Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության երկու լավ հարևաններ են, ուստի «մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ»։
«Իրանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է: Հետեւաբար, Ադրբեջանի և Իրանի հետ ընդհանուր շահերին, Հայաստանի ու Իրանի ընդհանուր շահերին համահունչ, մենք կարգավորում ենք երկու երկրների հարաբերությունները։ Քանի որ օրերս Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թեհրան, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համար հնարավորություն կա այցելել Թեհրան, և ես նույնպես համապատասխան ժամանակ կայցելեմ երկու երկրներ», - ասել է արտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան