Հայաստանի իշխանությունն իրադրությանը հակազդելու ցանկություն և կամք չունի․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահար խմբերի ակտիվությունն առաջին հերթին հիշեցնում է 2010-11 թթ.ին սադրանքները։
Երբ այս ամենը վերլուծում ես Նախիջևանում, Ադրբեջանի տարբեր շրջաններում և Արցախի բռնազավթված հատվածներում հատուկ նշանակության ստորաբաժանումների տարբեր մասշտաբի զորավարժությունների համատեքստում, ապա իրադրային համեմատությունն առավել իրատեսական է դառնում։
Հատկապես 2010 թվականներից հետո, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները և դրանց կազմում գործող դիպուկահար խմբերն ուսումնական փուլն անցնելուց հետո քննությունն անցկացնում էին Հայաստանի կամ Արցախի սահմանագծին։ Այդ փուլերում սահմանին տարբեր բնույթի սադրանքների ծավալը կտրուկ աճում էր։
Դրանց խնդիրը մեկն էր՝ նյութական կամ մարդկային առումով վնաս կամ կորուստ հասցնել հայկական կողմին։
Ներկայումս որոշակի հիմքեր կա պնդելու, որ Ադրբեջանն այս փուլում շարժվում է իր հայտնի մոտեցումներով՝ սահմանագծին պահպանել լարվածությունը, վնաս հասցնել հայկական կողմին՝ ուսումնական գործընթացներն էլ օգտագործելով «փորձարկումներ, մարզումներ» իրականացնել իրական պայմաններում։
Իսկ թե ինչ կերպ սրան պետք է հակազդի հայկական կողմը՝ կանդրադառնամ մեկ այլ առիթով։
Այս պահին, համենայնդեպս, Հայաստանի իշխանությունն իրադրությանը հակազդելու ցանկություն և կամք չունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին