Խաթիբզադե. Իրանը երբեք չի ընդունի իր սահմանների մոտ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Սիոնիստական ռեժիմի ներկայությունը իր սահմանների մոտ»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Այսօր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, ի պատասխան Իրան պրես լրատվական գործակալության հարցին, Խաթիբզադեն ասել է. «Որտեղ էլ որ Սիոնիստական ռեժիմը լինի, բացի անապահովությունից, անկայունությունից և ահաբեկչությունից ոչինչ չի լինի»:
Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, նշելով, որ Իրանը ողջունում է այդ երկրում ընտրությունների հաջող անցկացումը, Խաթիբզադեն ասել է, թե «Իրաքը գնում է ժողովրդավարության ճիշտ ուղղությամբ»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրաքում հակաիրանական հենակետերի վրա հարձակման մասին ասել է, որ Իրաքի և Քուրիստանի տարածաշրջանի իշխանություններին բազմիցս փոխանցվել է որ իրաքյան հողի վրա Իրանի դեմ գործող բազաների վրա հարձակումը կապ չունի բարիդրացիության հետ:
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Կասպից ծովում Ադրբեջանի զորավարժություններին, նշելով, որ որոշ զարգացումներ տարածաշրջանը դարձրել են ավելի զգայուն:
«Կարևոր է հասկանալ տարածաշրջանային իրավիճակը և պահպանել մերձկասպյան իրավիճակի սկզբունքները»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն Իրանին խորհուրդ է տալիս «տանը փնտրել ահաբեկիչների»
- Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Երևան և Բաքու այցերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան