Ռումինացիները հստակ պատկերացնում են՝ ինչ ֆուտբոլ պետք է խաղան. Կապառոս
Հոկտեմբերի 10-ին Բուխարեստի Ստյաուա մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզում։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի Ռումինիա-Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է, որ Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի կազմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան. «Ես ինքս առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի ֆուտբոլիստների հետ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ հաճույք եմ ստացել:
Կարծում եմ, որ Ռումինիայի հավաքականի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը։ Նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղան, և դա ամենավտանգավորն է այս պարագայում»:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իսլանդիայի դեմ խաղում
- Թիմում գերազանց մթնոլորտ է, և սա մեր թիմի ուժեղ կողմերից մեկն է. Խոակին Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին