Հոկտեմբերի 14-ին ընդառաջ ոտուձեռ ընկած իշխանությունը ներկայացրել է օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր. Իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Հոկտեմբերի 14-ին ընդառաջ ոտուձեռ ընկած իշխանությունը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծեր, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատողը կհրաժարվի պատվաստվել կամ ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:
Ամենազավեշտալին այն է, որ օրենքի փոփոխության հիմնավորման մեջ գրված է բացառապես COVID-19-ի վիճակագրությունը:
Այս առերևույթ հակաիրավական օրինագիծը ևս մեկ փաստ է, որը անուղղակի ճնշում է գործադրելու քաղաքացիների վրա պատվաստման հարցով և ծանրաբեռնելու է դատարանները հայցերով:
Հ.Գ. հույս ունեմ, որ ՍԴ-ն մոտ օրերս խելամիտ որոշում կընդունի»:
Հարակից հրապարակումներ`
- Մեկը մյուսին ինչո՞վ է խանգարում, մի հատ էլ հանձնի. Փոխնախարարը՝ հոկտեմբերի 14-ից ՊՇՌ թեստեր ներկայացնելու մասին
- Էլինար Վարդանյան. Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար
- «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի հրամանը
- Իրավաբան. Սպասում եմ Անահիտ Ավանեսյանի հրճվանքին
- Ինչ կարող են անել գործատուները հոկտեմբերի 1-ից. Իրավաբան
- Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու. Իրավաբան
- «Ազատ կամք»-ը կվիճարկի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ նախարարի հրամանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան