11.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 601 մարդ, մահացել է 26 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 10-ին կատարվել է 5814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 891 հիվանդ, գրանցվել է մահվան 26 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1227 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6802 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 811 131 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 09.10.2021. Կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել
- 08.10.2021. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 1202 մարդ, որից 33-ը մահվան ելքով
- 07.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 30 հիվանդ
- 06.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, որից 21-ը մահվան ելքով
- 05.10.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, մահացել է 24 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան