Ադրբեջանն Իրանին խորհուրդ է տալիս «տանը փնտրել ահաբեկիչների»
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ասելով, թե «Իրանի ԱԳՆ-ն չի հրաժարվում Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավից»: Այս մասին գրում է Turan-ը։
«Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները: Մենք դա հայտարարեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ, և այժմ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Ադրբեջանում ահաբեկիչներ չեն եղել»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարարի մեղադրանքները, արտահայտվել է լիբանանյան Al-Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Աբդուլաևան կրկնել է Իլհամ Ալիևին, որն ասել էր, թե 100 հազարից ավելի բանակ ունեցող Ադրբեջանին վարձկաններ պետք չեն։
«Զարմանալի է, որ պատերազմի ընթացքում Իրանը նման մեղադրանքներ չներկայացրեց, և մտահոգության առիթ չկար մինչև պատերազմից հետո նոր կառավարության իշխանության գալը», - ասել է Աբդուլաևան:
Նա նշել է, թե այս անհիմն մեղադրանքների պատճառը Աևցախ իրանական բեռնատարների անօրինական մուտքի ճնշումն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան