Ալեն Ղևոնդյան. Մտնում ենք քաղաքական ծանր ու տնտեսական անորոշ տուրբուլենտության շրջափուլ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Օրեր առաջ մի կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց․ Վրաստան վերադարձավ Միխեիլ Սաակաշվիլին։ Վերադարձավ այն դեպքում, երբ իր մասով այնտեղ գործ կար հարուցված և նրան շատ արագ կալանավորեցին։
Ոչ մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու՞ է նա վերադարձել՝ իմանալով, որ մտավ Վրաստան կալանավորելու են։ Վրաստանին ծանր օրեր են սպասվում ներքին կայունության մասով․ ի դեպ, ոչ միայն Վրաստանին։
Անկայունություոն, որ կարող է անգամ ռեգիոնի քարտեզի ուրվագիծը փոփոխել։
Իսկ խորքային առումով դրանք կապված են ռեգիոնը ՌԴ-ից վերջնականապես պոկելու ծրագրի հետ։
Արցախի հարցը այսօր այլևս չկա, ՀՀ վերնախավը սիրախաղ է անում թուրքերի հետ։ Սրանք այն՝ ամենից կարևոր նախապայմաններն են, որ 2008-ի գործընթացը վերսկսվի։
Մտնում ենք քաղաքական ծանր ու տնտեսական անորոշ տուրբուլենտության շրջափուլ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան