Ավստրիայի ԱԳ նախարարը կփոխարինի Սեբաստիան Կուրցին՝ կանցլերի պաշտոնում
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը կստանձնի Ավստրիայի կանցլերի պաշտոնը՝ կոռուպցիայի մասին պնդումների ֆոնին Սեբաստիան Կուրցի հրաժարականից հետո: Այս մասին գրում է Euronews-ը։
Շալլենբերգը Ավստրիայի արտաքին գործերի նախարարն է 2019 թվականից, սակայն նա հարաբերականորեն քաղաքական սկսնակ է:
Նա արդեն հանդիպել է նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ և երկուշաբթի օրը պետք է երդվի:
Կիրակի երեկոյան ելույթ ունենալով ՝ Վան դեր Բելենն ասաց, որ կառավարության աշխատանքը կշարունակվի: Նա հայտարարել էր, որ կառավարությունում ճգնաժամն ավարտված է ու շնորհակալություն էր հայտնել Սեբաստիան Կուրցին, որ իր «հրաժարականով կառավարությանը հեռու պահեց վնասից և կարևոր ներրդրում ունեցավ ինստիտուտների պաշտպանվածության ամբողջականության մեջ»։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կուրցը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ դատախազները սկսեցին հետաքննություն անցկացնել նրա և թիմի մերձավոր անդամների նկատմամբ այն պնդումների համար, որ կառավարության փողերը օգտագործվել են 2016 և 2018 թվականների միջև՝ լրատվամիջոցներում դրական լուսաբանում ապահովելու համար:
Վերջին չորս տարիների ընթացքում երկու կառավարություններ ղեկավարելուց հետո Կուրցն ասաց, որ ցանկանում է «տարածք ստեղծել քաոսը կանխելու համար» և առաջարկեց, որ Շալլենբերգը ստանձնի այդ պաշտոնը:
Դուրս գալու որոշումը նշանակում է, որ իր պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության (OeVP) և ձախ Կանաչների միջև կառավարական կոալիցիան կշարունակվի:
Կուրցը հերքել է որևէ անօրինական գործողություն՝ ասելով, որ իր դեմ մեղադրանքները «սուտ» են: Նա նշել է, որ կշարունակի աշխատել որպես կուսակցության ղեկավար, մինչ կփորձի մաքրել իր անունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում